28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ելակը՝ հրաշալի միջոց գլխացավի դեմ

Գիտնականներն ապացուցել են, որ ելակի ամենօրյա օգտագործումը ամռանը ամրապնդում է իմունային համակարգը ամբողջ տարվա ընթացքում: Ելակն աշխարհի միակ հատապտուղն է, որի սերմերը տեղակայված են ոչ թե պտուղի ներսում, այլ դրսում:

Ելակը հրաշալի միջոց է գլխացավի դեմ, քանի որ այն պարունակում է ասպիրինի դասի նյութեր:

Ելակի հյութը շատ արդյունավետ միջոց է մաշկի բծերն ու պեպենները վերացնելու համար: Նրանով հնարավոր է սպիտակեցնել մաշկը:

Ելակը նաև նպաստում է ատամների սպիտակեցմանմը: Այն նույնիսկ դրական է անդրադառնում հիշողության վրա: Գիտնականների կարծիքով` ելակում առկա նյութերը կարող են օգտակար լինել անգամ Ալցգեյմերի հիվանդության բուժման ժամանակ:

Անգլիացի գիտնական Պատրիկ Հոլֆորդը ելակն անվանել է «Սիրո հատապտուղ»: Նա ապացուցել է, որ ելակում առկա է ցինկի մեծ քանակություն, որը սեռական գրգիռ է առաջացնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ