19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հյուսիսային պողոտայում «Լապտերներ»-ը ֆլեշմոբ կանցկացնեն

Սեպտեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Լապտերներ» նախագիծը Հյուսիսային պողոտայում Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին  նվիրված ֆլեշմոբ կներկայացնեն, որի ընթացքում նախագծի մասնակից նկարիչները «Լապտերներ» երաժիշտների կատարումների ներքո, կստեղծագործեն մեկ ընդհանուր կտավի վրա:

«Լապտերներ» նախագիծը ներկայացնում է 4-16 տարեկան հայ տաղանդավոր մանուկներին և պատանիներին արվեստի բոլոր բնագավառներում՝ նպատակ ունենալով նրանց ներկայացնելու հանրությանը և նրանց առջև բացելու հետաքրքիր, հարուստ և արվեստով հագեցած ապագա: Նախագծի անվանումը խորհրդանշական է: Նրա ակունքներում 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Նարեկացի Արվեստի Միությունում անցկացված «100 Լապտերիկներ» նախագիծն է, որի միջոցով 150 տաղանդավոր հայ մանուկներ և պատանիներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրենց տաղանդով և ներկայացրած արվեստի ճյուղերով ողջ տարվա ընթացքում վառեցին հիշատակի, ոգեկոչման և վերածննդի 100 լապտերիկներ՝ ցույց տալով աշխարհին, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայի ստեղծարար գենը կենդանի է և շարունակում է վերածնվել և ստեղծագործել՝ ի արևշատություն Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության:

Հարուստ, մանուկների և պատանիների խինդով, տաղանդով ու լույսով ողողված այս նախագիծը, որն արդեն ունի բազմաթիվ համակիրներ, 2016 թվականին դարձել է անկախ նախագիծ և այսուհետև կոչվում է «Լապտերներ»:

25 տարին մեկ սերունդ է: Անկախության այս քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որը անկախ հայրենիքից զատ, այլ  հայրենիք չի ճանաչում: 2016 թվականի նախագիծը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին և կրում է «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագիրը:

Կապմեզհետ

ՆելլիԱվետիսյան

093 70 82 60

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ