03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2016

Եղիպատրուշի բնակչուհին չի կորել

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհուն, որը  սպտեմբերի 28–ի լույս գիշերը տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, գտել են: Եղիպատրուշի  գյուղապետարանից տեղեկացանք , որ  կինը տնից հեռացել է ինչ-որ մեկի հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Եղիպատրուշի 20-ամյա բնակչուհին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին հարկ չի վճարում

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեում նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա: «Բացատրեք ինձ՝  ինչու Հայ Առաքելական եկեղեցին հարկ չպետք է տա, աշխարհը փոխվել է այդ հարկի պատճառով, 1536-ին Հենրի 8-ը անջատվեց Կաթոլիկ եկեղեցուց, ի շնորհիվ Նապոլեոնի՝ 19-րդ […]

Ինչու չվերանշանակվեցին (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերյան չկայացած հեղափոխության մասին իր հայտարարությունն ուղղել է ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաև որոշ ՀՀԿ-ականների: «Բոլոր նրանց ուղղեցի, ովքեր կարծեցին, որ սեպտեմբերյան կառավարության փոփոխությունը հեղափոխություն է և նոր էջի սկիզբ է, այն պարզապես քաղաքականություն է, նոր էջ է, բարեփոխում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ հատկապես ո՞ւմ էր հղված այն, […]

Սա խոզություն է

Ուզում եմ երեք բան ասել. նախ՝ Հանրային հեռուստատեսություն չի ըստ էության, այլ հեռուստաԸնկերություն ( հեռուստատեսությունը մեկն է, իսկ ընկերությունները շատ) , Սովետից հետո լիքը բան է փոխվել։ Գոնե Հանրայինի աշխատակիցներն հասկանան ու ճիշտ գրեն։ 2. Սրտանց շնորհավորում եմ Հանրայինի 60 ամյակը, որից առնվազն 12 տարի աշխատելով այնտեղ, տեսել եմ նրա զարգացումը, աճը, զգացել եմ մաշկիս […]

ԱՄՆ-ը դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Բազմազանության արտոնագրի դիմորդներ -միայն «.gov» վերջավորությամբ ավարտվող կայքերն են ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքերը : Մնացած բոլոր կայքերը («.com», «.org» «.net» վերջավորություններով) որոնք տրամադրում են ներգաղթի և վիզայի հետ առնչվող տեղեկատվություն կամ ծառայություն չի երաշխավորում, խորհուրդ չի տրվում կամ չի ֆինանսավորում Պետդեպարտամենտի կողմից: Զգուշացե՛ք ցանկացած անձից, ով պահանջում […]

Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների նշանակումից (վիդեո)

Այս շաբաթվա ընթացքում ամբողջական կառավարությունը պատրաստ կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  «Պարոն Նալբանդյանի և պարոն Օհանյանի վերանշանակման հարցը ձեր խոնարհ ծառան չի լուծում, ըստ Սահմանադրությամբ այն վերապահված է ՀՀ նախագահին, ուստի օրենքով սահմանված ժամկետներում նշանակումը կլինի: Այս շաբաթվա ընթացքում ամբողջական կառավարությունը կունենանք»,-ասաց Է. Շարմազանովը: Հարցին՝ ինչո՞վ է […]

Էլ ավելի տարածված է չտալը, այ քեզի բան. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ է Հարկային օրենսգրիքի փոփոխություններից ու հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեում նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պատասխաններից: «Որովհետև ձեր պատասխանների մեջ ոնց ասեմ, իմ հանդեպ ձեռառնոցի կա, ու շատ կներեք հազար ներողություն՝ ցինիզմ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հարկային օրենսգրիքի» նախագծի քննարկմանը հայտարարեց Բագրատյանը և կետ առ կետ ներկայացրեց առարկությունները: […]

«Էլ ինչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա… Երևի երգի խոսքեր գրի»

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհել: Այս առիթով ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր Facebook-յան էջում գրել է. «Ես դեմ չեմ Ավետին տրված կոչմանը, բայց կարծում եմ կան արտիստներ, ում վաստակին Հանրայինը կարող էր դեռ տարիներ առաջ անդրադառնալ։ Տասը տարի անընդմեջ Հանրային ալիքը բոլոր […]

Շատ նորմալ է, որ վարչապետը բաց ու հրապարակային է խոսում. Է. Շարմազանով (վիդեո)

«Այդքան էլ համամիտ չեմ, որ դա տեխնոկրատների կառավարություն է, որովհետև այդ կառավարության մեջ ինչպես, այո, կան պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, ինչպես դուք նշեցիք, բայց կան նաև բազմաթիվ լուրջ անցյալ ունեցող գործիչներ, որոնք ունեն և անցյալ, և ներկա, և ապագա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի