14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շատ նորմալ է, որ վարչապետը բաց ու հրապարակային է խոսում. Է. Շարմազանով (վիդեո)

«Այդքան էլ համամիտ չեմ, որ դա տեխնոկրատների կառավարություն է, որովհետև այդ կառավարության մեջ ինչպես, այո, կան պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, ինչպես դուք նշեցիք, բայց կան նաև բազմաթիվ լուրջ անցյալ ունեցող գործիչներ, որոնք ունեն և անցյալ, և ներկա, և ապագա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ էության արդեն ձևավորված է տեխնոկրատների կառավարությունը:

Հարցին, թե ինչպես է այս կառավարությունը տանելու քրեաօլիգարխիայի դեմ պայքարը, նա պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել ձեր ներկայացրած եզրույթի հետ՝ քրեաօլիգարխիա, դա գուցե պոպուլյար տերմին է հրապարակումների համար, բայց ես քրեաօլիգարխիկ ռեժիմ, քրեաօլիգարխիա տերմինաբանության հետ համաձայն չեմ»: Ինչ վերաբերում է վարչապետի արած հայտարարությանը՝ պրիմիտիվ գողությունների մասին, ապա ԱԺ փոխնախագահը հորդորեց այդ մասին հարցերն ուղղել հենց վարչապետին. «Իմ կարծիքով՝ վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է  խոսել, և շատ նորմալ է, որ վարչապետը բաց ու հրապարակային է խոսում»: Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարությունը կոնկրետ հանցագործության մասին էր, Է. Շարմազանովը պատասխանեց.

«Կոնկրետ հանցագործության մասին չէր, այլ գնացել է փիլիսոփայության մասին խոսքը, որ կան խնդիրներ, որ մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ