Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր
Թուրքիայում՝ Մարդին նահանգում, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինվորներ փոխադրող միկրոավտոբուս են պայթեցրել: Պայթյունն իրականացվել է ճանապարհին տեղադրած հեռակառավարվող ռումբի միջոցով: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինծառայող, կա 8 վիրավոր, նրանք եւս զինծառայողներ են։ Հաղորդվում է, որ քուրդ գրոհայիններին հայտնաբերելու նպատակով շրջանում անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ գործողություն է մեկնարկել: