Ոչ մի պետություն նման աշխատանք չի իրականացնում՝ որևէ թիզ հող հանձնելու նպատակով. Գ. Մելիքյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ վերջին շաբաթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորի խմբի այցին Տավուշի մարզ: <<Հանդիպեցինք դիրքապահ զինվորների, սպաների հետ, փորձեցինք ոգևորել, բայց պետք է նշեմ, որ ավելի շատ ոգևորվեցինք կատարված լայնածավալ աշխատանքից, որ իրականացվում է մեր բանակի ու մեր ողջ ժողովրդի կողմից՝ սահմանապահ ողջ ժողովրդի մասնակցությամբ>>,-ասաց պատգամավորը: […]