15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

Սեպտեմբերի 13-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լավագույն լուծումները:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որից բխում են մյուս օրենքները եւ Ազգային ժողովն իր նիստերը վարում է ըստ սահմանադրական դրույթների:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման եւ քննարկման ընթացակարգերին, տնտեսության զարգացման եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Խորհրդարանի ղեկավարն աշակերտներին հորդորել է լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ ընտրած ոլորտում դառնալ լավագույն մասնագետները:

Նշենք, որ հանդիպումից առաջ աշակերտները շրջել են խորհրդարանում, ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստին:

Այցի ավարտին ուսուցիչները եւ աշակերտները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ