14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Դավթյանը՝ դատախազության ինքնուրույնության մասին

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքն աշխատելու է բացառապես օրենքով սահմանված կարգով: Ըստ նրա՝ այս պահին ինքը պարտավոր է Գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ ապահովել:

Դիտարկմանը, որ Գլխավոր դատախազին նշանակում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և ժողովրդի մեջ չկա վստահություն, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, և հարցին, թե պատրաստվում է կոտրել այս կարծրատիպը, Ա. Դավթյանը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր տված գնահատականին, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի՝ դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ