28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2016

«Դեղին քարտը» վաղուց արդեն տրվել է Քոչարյանին

«Ես չգիտեմ` ինքն ինչ է ակնկալել, բայց ժողովուրդն այդ «դեղին քարտը» շատ վաղուց է տվել, տվել է Ռոբերտ Քոչարյանին, երբ նա դեռևս նախագահ էր, երբ «մարտի 1» եղավ, «դեղին քարտը» վաղուց արդեն կազմվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հակաճգնաժամային խորհրդի» ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Հիշեցնենք` Քոչարյանն […]

«Ժողովրդի համբերության բաժակը Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ է» /վիդեո/

«Ժողովրդի համբերության բաժակը գտնվում է Սասունցի Դավթի ձիու ոտքի տակ, որն ընդդեմ օտարների էր: Համբերության բաժակը լցվում է ընդդեմ թշնամու, ընդդեմ օտարի: Իսկ ինչ վերաբերում է վերջերս Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններին, իմ տպավորությամբ տաքարյուն տղերք էին, ովքեր իրենց կարծիքով ճիշտ բան էին անում, բայց սխալ էր: Հարկապես չի կարելի մարդ սպանել, այն էլ, որ […]

Առեւանգել ու սպանել են 2 տարեկան փոքրիկին /վիդեո/

Ողբերգական սպանություն է տեղի ունեցել ՌԴ Իվանովոյում։ Առեւանգել ու սպանել են 2 տարեկան փոքրիկի, պատճառը խանդն է։ Երեխային առեւանգել ու սպանել է նրա հոր օրինական կինը՝ երեխան ծնվել էր արտաամուսնական կապից։ Մանրամասները՝ տեսանյութում

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Զոհված Արայիկի մայրը 8-րդ երեխան է ունեցել

Արցախում սեպտեմբերի 2-ին զոհված Արայիկ Օրդուբեկյանի մայրը սեպտեմբերի 3-ի երեկոյան 8-րդ զավակին է լույս աշխարհ բերել: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղապետարանի աշխատակցից: Մեր զրուցակցի փոխանցմամբ նորածինը աղջիկ է : Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, […]

«Դանիացիները «զոնտիկներով» են խաղում»

Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում երեկ ավարտվեց Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։ Նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին դանիացիները՝ շնորհիվ Քրիստիան Էրիկսենի խփած գոլի: 72-րդ րոպեին Արսեն Բեգլարյանին հաջողվեց հետ մղել նույն Էրիկսենի կատարած 11-մետրանոց հարվածը: Այս պարտության վերաբերյալ եղած տեսակետները իրարամերծ են: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում շեշտել […]

55 հոգի վարակվել են հեպատիտ Ա-ով՝ ելակով սմուզի խմելուց հետո

ԱՄՆ-ում 55 հոգի վարակվել են հեպատիտ Ա-ով այն բանից հետո, երբ Եգիպտոսից ներմուծված սառեցված ելակով սմուզի են խմել։ Վարակվածները տարբեր նահանգներից են, սակայն բոլորն էլ նույն ներմուծված մթերքից են օգտագործել։ Թեեւ ելակի ներմուծումն արգելվել է, սակայն ակնկալվում է, որ վարակվածների թիվը կարող է նկատելիորեն աճել՝ այս հիվանդությունը բավական երկար գաղտնի շրջան ունի։ Երկրի առողջապահության նախարարությունը […]

«Սասնա ծռեր»-ի քայլին հանրության արձագանքը դեղին քարտ էր երկրի քաղաքական համակարգին. Ռ. Քոչարյան. Azatutyun.am

«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին: «Ազատություն»- Ինչպե՞ս եք գնահատում ռազմական, դիվանագիտական զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ տարածաշրջանային ընդհանուր գործընթացների համատեքստում: Ռոբերտ Քոչարյան- Այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի