15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զոհված Արայիկի մայրը 8-րդ երեխան է ունեցել

Արցախում սեպտեմբերի 2-ին զոհված Արայիկ Օրդուբեկյանի մայրը սեպտեմբերի 3-ի երեկոյան 8-րդ զավակին է լույս աշխարհ բերել:

Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ  ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղապետարանի աշխատակցից: Մեր զրուցակցի փոխանցմամբ նորածինը աղջիկ է :

Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախում սեպտեմբերի 2-ին Արայիկ Օրդուբեկյանը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ