21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Դանիացիները «զոնտիկներով» են խաղում»

Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում երեկ ավարտվեց Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։ Նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին դանիացիները՝ շնորհիվ Քրիստիան Էրիկսենի խփած գոլի: 72-րդ րոպեին Արսեն Բեգլարյանին հաջողվեց հետ մղել նույն Էրիկսենի կատարած 11-մետրանոց հարվածը:

Այս պարտության վերաբերյալ եղած տեսակետները իրարամերծ են: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում շեշտել է.  «Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը»։

Իսկ Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում     գրել է. «Մեր մեկնաբաններն այնպես են խոսում, կարծես դանիացիները «զոնտիկներով» են խաղում, մերոնք առանց դրանց։ Տղեք անձրևը բոլորի համար նույնն է, մենք ուղղակի թիմ չունենք»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ