28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 5, 2016

Ազատ Արշակյանին ստենդավորել են

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ստենդավորել են: Այս առնչությամբ  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վտանգավոր եզրագծում է եղել։ Րոպեների հապաղումը կարող էր բախտորոշ լինել, բայց վիրահատությունը, փառք Տիրոջը, հաջող է անցել։ Երբ ինձ տեսավ, ասաց՝ «Որոշել էի հերթը խախտել, բայց չստացվեց» (Ինձնից 10 ամիս փոքր է)։ Դէ, […]

ԼՂ հարցին նվիրված Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու: Ստորագրված փաստաթուղթը […]

ԼՂՀ վարչապետը պարգևատրել է բարերար Արամ Քոչարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել և պարգևատրել է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Արամ Քոչարյանին: Ա. Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, բարերարին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախի զարգացմանն ուղղված գործունեության և ցուցաբերած օգնության համար: Վարչապետը բարձր է գնահատել Ա. Քոչարյանի ավանդը հանրապետության տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման գործում՝ ուրախություն հայտնելով, […]

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանում ՌԴ դեսպանատանը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը: Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիրնովն էր, որը ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այլընտրանք չկա, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Շարմազանով

«Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն». Էդուարդ Շարմազանովի ելույթն արգենտինահայերի հետ հանդիպման ժամանակ Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 4-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի […]

«Գնա իրան ասա, ինքն ամենավերջի մարդն ա…»

Երբ ձեր ընկերներից մեկը բարկանա մյուսի ետևից ու ձեզ ասի «գնա իրան ասա, ինքն ամենավերջի մարդն ա…», դուք գնացեք ու մյուս ընկերոջն ասեք, գիտե՞ս մեր ընկերը քո մասին այնքան լավ բաներ ասեց, որ ես նույսնիկ զարմացած եմ: Հիմա կասեք, սա ստախոսությու՞ն է: Սա, խաղարարաություն է, սովորեցնում է Պողոս անունով մի քահանա: Որովհետ մեր Տերն ասեց, […]

Նախագահը ներկա էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում […]

Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին երիտասարդական աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Ցավոք, Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց: Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Չավուշօղլուն խոսել է ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, մասնավորապես` կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտի հայտարարությանը: Սեպտեմբերի 2-ին Բեռլինում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հետ քայլ անել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Վերջինս հայտարարության մեջ ասել է նաև, որ Բունդեսթագի որոշումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի