04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահը ներկա էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, և այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաև հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների: Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ