16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2016

Որոշվել է ԲՀԿ Գյումրիի թեկնածուն

Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ: Գյումրու ԲՀԿ խորհուրդը քննարկեց հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և միաձայն որոշեց  մասնակցել ՏԻՄ ընտրություններին: ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:

Քիմ Քարդաշյանն իրեն նվիրված բջջային հավելվածի միջոցով 43 մլն դոլար է վաստակել

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր կյանքի հիման վրա ստեղծված Kim Kardashian Hollywood բջջային հավելվածի միջոցով վաստակել է 43 մլն դոլար, ինչի մասին 35-ամյա գեղեցկուհին հայտնել է Snapchat-ում: Ինչպես նշում է The Daily Mail-ը, խաղի ստեղծող ընկերության`Glu-ի գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլո դե Մասին նշել է, որ Kim Kardashian Hollywood-ն իր տեսակի մեջ աշխարհում ամենաեկամտաբեր խաղն […]

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանն՝ առաջատարների թվում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի չորրրոդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանըսպիտակներով միավորը կիսել էրՖաբիանո Կարուանայի հետ: Չորրորդ տուրից հետոհայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր եւՎիշվանաթան Անանդի, Ուեսլի Սոյի ու Վեսելին Տոպալովի հերտ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանի հաջորդ մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է: Sinquefield Cup-2015, չորրորդ տուր Լեւոն Արոնյան (Հայաստան) – Ֆաբիանո […]

10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել 2006 թ. ծնված Անժելիկա Կ.-ն: Աղջիկը հայտնել է, որ Եր. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով դեպքի վայրում` հեռացել է: Ձեռնարկվում են միջացառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Խարան է…/վիդեո/

«Հասարակության մեջ շատ քիչ է տոլեռանդ մոտեցումը ամուսնալուծված կանանց հանդեպ: Մայրաքաղաքում ինչ որ չափով փոխվել է վերաբերմունքը, բայց մարզերում մնում է նույնը: Հոգեբանական մոտեցումը կանանց պահով բարդ է»,-այսօր` օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց հոգեբան Արկադի Մեհրաբյանը: Հոգեբանը նկատեց, որ իրականում որևէ բացասական բան տեղի չի ունենում, բայց ելնելով ազգային արժեքներից` […]

Հայաստանին շտապ անհրաժեշտ է ատոմային նոր էլեկտրակայան

Էլեկտրատրանսպորտը Հայաստանում տրանսպորտի ոլորտի զարգացման միակ ուղին է: Այդ մասին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարել  է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Պողոսյանի  խոսքով`  Որոտանի կասկադ ՀԷԿ-ը եւ Սեւանի կասկադ ՀԷԿ-ն այսօր արդեն գրեթե ոչ մի  դեր չեն խաղում  Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: «Շուտով մենք դարձյալ ստիպված կլինենք մոմերի հույսին մնալ, որովհետեւ Հայկական ԱԷԿ-ը   6 […]

Լեզվի պահպանության խնդիրը /վիդեո/

«Տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, որ լեզվի պահպանությունը բոլորիս խնդիրն է, սակայն օրեցօր սխալները շատանում են մամուլում և այլուր: Մենք հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձնում մեր բանավոր և գրավոր խոսքին»,-այսօր` օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Միրզոյանը մի շարք ուշագրավ պարզաբանումներ արեց և ներկայացրեց  մի շարք մանրամասներ կապված` հապավումների […]

Կորել է քաղաքացի

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]

Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացավ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով չորրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին: Դատարանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքը՝ Մերի Մարգարյանի մահվան վերլուծության վերաբերյալ։ Դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց  ՀՀ առողջապահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի