16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2016

Թուրքիայում 2 հազար ոստիկանի եւ հարյուրավոր զինվորականների պաշտոնանկության հրաման են տվել

Թուրքիայի իշխանությունները երկու հրամանագիր են հրապարակել, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել են ավելի քան 2 հազար ոստիկաններ եւ հարյուրավոր զինվորականներ ու տեղեկատվական եւ հաղորդակցության վարչության աշխատակիցներ: Այս մասին հայտնում  է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը: Գործակալության փոխանցմամբ՝ կառավարության որոշումները հրապարակվել են պաշտոնական Official Gazette պարբերականում: Դրանցում նաեւ նշվում է Թուրքիայի Կապի եւ հեռահաղորդակցության վարչության փակման […]

Հրադադարի ռեժիմը շարունակում է խախտվել

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 240 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական […]

Նազարբաևը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը, գրում է РИА Новости-ն: Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016 թվականին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին պատրաստվում է նրա այցը Ղրղզստան: «Նախագահի միջազգային օրակարգը շատ […]

Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է. փաստաբան

««Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակն օրեցօր վատանում է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: «Ինքը ազատության մեջ էլ ուներ առողջական խնդիրներ, ինֆարկտ ու ինսուլտ էր տարել, անազատության մեջ էլ թոքերի ինսուլտ տարավ: Հիմա երբ ամեն անգամ այցելում եմ իրեն, տեսնում եմ, որ վիճակը օր […]

Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի քրեական գործով ևս 2 անձ է ձերբակալվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

Առաքել Մովսիսյանի նոր բիզնես ծրագիրը. Ժողովուրդ

«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, Երևան-էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում Է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։ «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, […]

«Սասնա ծռեր» խմբի 4 անդամներ առաջիկայում ազատ կարձակվեն. Ժողովուրդ

«Մեր տեղեկություններով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ  կփոխվի խափանման միջոց՝ երկամսյա կալանքը: Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահ մարմիններին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում եւ ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում»:

Դատավորների զավակները ևս ուզում են դատավոր դառնալ. Հրապարակ

«Ծնողների մասնագիտությունը, որպես կանոն, ժառանգում են զավակները։ Սակայն նոր ժամանակներում ոչ թե մասնագիտություններն են ժառանգում, այլ պաշտոնները։ Այսպես՝ դատավորների որդիները ոչ թե իրավաբան են դառնում, այլ հենց դատավոր։ 2015թ. ամենաբարձր միավորներ հավաքած դատավորների ցուցակում ընդգրկվել են մի քանի դատավորների զավակներ։ Օրինակ՝ քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ Լենդրուշ Հովհաննիսյանն […]

ՙ«Կոշ» ՔԿՀ-ի երկու դատապարտյալները «քցել»-ու գործով են. Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ը  պարզեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գուրգեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ Դավիթ Բաբայանի հետ մարդկանց է «քցել»։ Պարզվում է՝ երկու դատապարտյալներ՝ տեղեկանալով, որ իրենց դատապարտյալ ընկերներից մեկի՝ Ալեն Գասպարյանի հարազատները համացանցում տեսախցիկի վաճառքի մասին հայտարարություն են տարածել, որ մեկ օրվա դիմաց 15 հազար դրամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի