Վերաքննիչը մերժել է Արարատ Խանդոյանի պաշտպանի բողոքը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող եւ կալանավորված Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոքել Վճռաբեկ դատարան: Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է: