ՀՀ Նախագահի կարգադրությամբ լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնելու Ազգային անվտանգության խորհրդի դերը, ելնելով Ազգային անվտանգության խորհրդի գործունակությունն ամրապնդելու, նրա աշխատակազմի կառավարումը բարելավելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառելու, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակով ավելի արդյունավետ կառուցակարգեր ստեղծելու […]