29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2016

Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

Նախորդ   գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք երեկ գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում,  տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Քրեակատարողական հիմնարկների վարչությունից: Նշվեց, որ խմբի անդամների  նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի

Այս գիշեր տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  ոստիկանության լրատվական ծառայությունից: «Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել»,- տեղեկացրին  ոստիկանությունից:  

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը՝ նշելով, որ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել  պատգամավոր Մուստաֆա Բեքիրը: Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն […]

Զինված խումբը պատանդ է վերցրել 4 բուժաշխատողի, որից մեկը՝ կին

Առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ում են այսօր զինված խմբի անդամները պատանդ վերցրել: Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է. «Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, […]

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ու ձերբակալված անձանց պահման վայր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով. այս պահի դրությամբ օմբուդսմենի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Ավելի վաղ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր էին ստացվել գիշերը Խորենացի փողոցից բերման ենթարկվածների մասին: […]

Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկներին. ՀՐԱՏԱՊ

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում գրառել է. Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ […]

Թեժ գիշերից հետո բացվեց առավոտը.Խորենացի փողոցի ոդիսականը

Շուրջ 240 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան ու գիշերն այնտեղ թեժ իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: Այդուհանդերձ, […]

«Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից 24-ն այս պահին շարունակում են մնալ ՊՊԾ գնդում

ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ: Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել  և տեղափոխվել հիվանդանոց: Զինված խմբի անդամներից ըստ ոստիկանության՝ հանձնվել են Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը: ՊՊԾ գնդում են դեռևս Տիգրան Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը,  Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի