15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2016

Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը.ՀՅԴ ԳՄ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների առնչությամբ: «Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձևերը չեն ընդունում: Առկա է փակուղային […]

Էրդողանին սատարող թուրքերին Գյուլենը անվանել է «տխմարներ»

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող  իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ  Ֆեթհուլլահ Գյուլենը  նոր տեսաուղերձով դիմել է թուրք ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Turkiyegazetesi» թերթի կայքը Գյուլենը թուրք ժողովրդի մի մասին տալիս է «տխմար» որակումը: Միջանկյալ նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են հենց Գյուլենին: […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հուսով է, որ Ժիրայր Սեֆիլյանը Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը. * * * Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, […]

Բասկետբոլի մինչև 16 տարեկանների թիմը զիջեց Ջիբրալթարին

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում կրեց հերթական պարտությունը: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրտվականը: Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղում Հայաստանի թիմը մրցեց Ջիբրալթարի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 44:73 ի օգուտ Ջիբրալթարի:

ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի դեմ վճիռ է կայացրել. հարցն առնչվում է նաև հայ երեխայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային: Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, […]

«Հայհոյիր, անիծիր, ընդ որում ինչքան բռի ու լկտի այնքան լավ»

Ուզու՞մ ես սիրվել, հերոսանալ իրեն ժողովուրդ համարող ամբոխի ու սոցցանցերի որոշակի շեղվածների կողմից…Այո՞… Որեմն հայհոյիր իշխանություններին, ոստիկանությանը, պետական բոլոր կառույցներին՝ անկախ նրանից արժանի են, թե ոչ…Հայհոյիր, անիծիր, ընդորում ինչքան բռի ու լկտի այնքան լավ, հայհոյիր քո կարծիքի, քո տեսակետների հետ չհամաձայնողներին, չհամընկնող կարծիք հայտնողներին… Հայհոյիր, անիծիր, քնիր աղբամանների մոտ, կիսատկլոր, գլուխդ մուսուլման ահաբեկչի լաչակով ծածկած…Էլի […]

Հայաստանում բռնի ուժով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու, զինված խումբը պետք է վայր դնի զենքը. Սերժ Սարգսյան

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության […]

Միջազգային մամուլը՝ Երևանյան բախումների շուրջ

Թեև արդեն 5 օր է անցել ինչ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները գրավել են ոստիկանական շենքը և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը՝ միջազգային մամուլը կցկտուր տեղեկություններ է հաղորդում այս իրադարձությունների մասին: Միջազգային լրատվամիջոցները որոշակի տեղեկություններ են հաղորդում չորեքշաբթի գիշերը կատարված բախումների վերաբերյալ՝ հաղորդելով վիրավորների թվի մասին մանրամասներ, սակայան՝ զերծ մնալով վերլուծություններից, գրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի