Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության […]