15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

8 ամսական երեխան նախագահականի դիմաց էր մնացել.Խուդոյանների գործը կլսվի ՄԻԵԴ-ում

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի եւ Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ (Հավաքների եւ միավորման ազատություն), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք), 8-րդ (Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների հիման վրա:

Գանգատում վկայակոչվել է այն հանգամանքը, որ ամուսինները ոստիկանության շուրջ 15 աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու պահին նստացույցի ձեւով իրացնելիս են եղել հավաքներ իրականացնելու՝ Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքը, ավելին՝ ցույցի վայրից նրանց հեռացնելու պահին Աշոտ Խուդոյանը կրել է մարմնական վնասվածքներ, իսկ Հեղինե Մակարյանը հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, քանի որ նրան եւ երեխաներին առանձին մեքենաներով են տեղափոխել, իսկ 8-ամսական երեխան էլ մնացել է ցույցի վայրում:

Այնտեղ են մնացել նաեւ ցուցարար ընտանիքի իրերը, այդ թվում՝ գումար եւ այլ արժեքավոր իրեր: Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացվելով ցույցի վայրից՝ նրանք տեւական ժամանակ մնացել են մեքենայի մեջ, ապա շուրջ մեկ ժամ՝ ոստիկանության բաժնում, որից հետո էլ մի ամբողջ օր ոստիկանության հսկողության ներքո են գտնվել իրենց իսկ բնակարանում՝ հնարավորություն չունենալով լքելու այն՝ անգամ սնունդ գնելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրությամբ հաստատել է գանգատի ստացումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ