04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2, 2016

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր […]

Հալեպում հրթիռակոծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսի 2-ին ժամը 03:15-ին հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալոպի «Գանձասար» պարբերականից: Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառույցը նյութական վնասներ է կրել: Զոհեր ու վիրավորներ չեն արձանագրվել:

Եվրո-2016. Գերմանիա – Իտալիա․ բուքմեյքերական կանխատեսումներ

Եվրո-2016-ի երրորդ 1/4 եզրափակիչում ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող փոխչեմպիոն իտալացիների հետ: Բորդոյում կայանալիք խաղում  հանրահայտ   William Hill բուքմեյքերական գրասենյակն աշխարհի գործող չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2․3 գործակցով, իտալացիներինը՝ 4, իսկ ոչ ոքին՝ 2.8: Հիշեցնենք՝ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Ֆրանսիա – Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիան […]

Էդվարդ Նալբանդյանի մամուլի հայտարարությունը՝ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպման արդյունքներով

Հարգելի ներկաներ, Ուրախ եմ ողջունել Երևանում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Սիրոջիդին Ասլովին: Հայաստանի և Տաջիկստանի հարաբերությունները խարսխված են մեր ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա։ Անկախությունից ի վեր հենց այդ հիմքի վրա ենք կառուցում մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունները։ 2015թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի և Տաջիկստանի […]

Նախագահն ընդունել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը և տարբեր ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին, հաջողություններ մաղթել հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի անկախացումից […]

ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով․ Տաջիկստանի ԱԳ նախարար

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա ասել է, որ Տաջիկստանի դիրքորոշումն այն է, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ես իմ անկեղծ մտահոգությունն եմ հայտնել հակամարտության գոտում վերջին լարվածության կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի