15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 28, 2016

Սեյրան Օհանյանի կինը չի մերժել զինվորի խնդրանքը /ֆոտոշարք/

Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով: Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել […]

Շարմազանովը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրեց ֆուտբոլ խաղալու

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում հավատրամագրված լրագրողներին հուլիսի 4-ին հրավիրեց ֆուտբոլ խաղալու՝ վստահեցնելով, որ իրենք հաղթելու են լրագրողներին: Լրագրողները հիշեցրին՝ նախորդ տարի պատգամավորները պարտվեցին: ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ամենակարևորը գաղափարն է, բայց սեփական ժողովրդի շահերը պաշտպանող լրատվամիջոցներին պարտվելը ամոթ չէ մեզ համար, ես հույս ունեմ՝ այս […]

Ջերմաստիճանը կնվազի կնվազի 3-4 աստիճանով

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի […]

ՀՀ ՀՕՊ ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը. Շարմազանով

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթավքում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Վերջինս շեշտեց՝ համաձայնագրի նպատակը հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումն է: Ա.Նազարյանը նշեց, որ ընդհանուր համակարգումն իրականացնելու է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական գլխավոր […]

ՀՀ ԶՈՒ-ն ազատ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու հարցում. Շարմազանով

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում անդրադարձավ Ազգային ժողովում քննարկման  2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում   Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ՀՕՊ համաձայնագրի վաերացման խնդրին: Նա որոշ պարզաբանումներ ներկայացրեց՝ շեշտելով. «ՀՀ Զինված ուժերն ամբողջությամբ ազատ ու անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»:

Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կյուհրընկալվի թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ներողությունը Ռուսաստանին, Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը և հնարավոր զարգացումները տարածաշրջանում, Հռոմի Պապի այցի հետ կապված Թուրքիայի արձագանքները:

«Ինչից ասես չխոսեցինք. է՛լ Արցախից, էլ մոսկվաներից…»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ ոչ մի հարցադրում առանց պատասխան չի մնացել, իսկ ընդդիմության առաջարկած հինգ հարցերից չորսի դեպքում կատարյալ համաձայնության են հանգել. «Չորս հարցերը, որ մենք ներկայացրեցինք, միս ու արյուն դառնալու համար հրավիրել ենք արտահերթ նիստ, […]

Անկարան պատրաստ է Մոսկվային փոխհատուցել խոցված Су-24-ի դիմաց /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության եթերով խոսել է  ռուս-թուրքական  հարաբերությունների կարգավորման մասին ու հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքան Ռուսաստանին կփոխհատուցի խոցված «SU-24» ռազմական ինքնաթիռի համար: Անդրադառնալով Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակին` Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Նամակի բովանդակությունը շատ պարզ էր: Հայտնում ենք մեր ափսոսանքները և կիսում մահացածների վիշտը: Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի  հարաբերությունները […]

Օգոստոսին պատերազմի վերսկսման ռիսկը պահպանվում է. քաղաքագետ

«Սա պրոտոկոլային հանդիպում է լինելու, որպիսիք կարող են անվերջ տեղի ունենալ: Հնարավոր է՝ այդ հանդիպումը կարողանալու է սթափեցնել Ադրբեջանին և սառեցնելու օգոստոսին պատերազմ հրահրելու մտքեր ունեցող տաք գլուխները: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանք այդքան գիտակցություն ունեն, որ Ադրբեջանին հողեր չհանձեն: Նրանք լավ են հասկանում, որ հայ ազգն ակնթարթորեն կարձագանքի իրենց այդ քայլին: ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի