15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2016

Վարչապետն այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով: Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, […]

Եվրո-2016. Բելգիա-Շվեդիա՝ 1։0 /ֆոտո, վիդեո/

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին մրցափուլում  Բելգիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեդիային: Բելգիացիների հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը: Այս խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 6-ական միավոր վաստակած իտալացիներն ու բելգիացիները, չորս միավոր վաստակած Իռլանդիան զբաղեցրեց երրորդ տեղը, սակայն կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում: Շվեդիան մեկ միավորով խմբում զբաղեցրեց վերջին տեղը: 

Տղամարդը տուն է վերադարձել սեփական թաղումից երեք տարի անց

Չինացի Մա Ցիսյանի ընտանիքը սարսափի մեջ է հայտնվել, երբ նա, ում դեռ 3 տարի առաջ հուղարկավորել էին, տուն է վերադարձել։ 2009-ին տղամարդը, ով մտավոր հետամնաց էր, անհետ կորել էր։ Ավելի ուշ ոստիկանները դի էին հայտնաբերել ու հարազատներին ասել, որ նա է՝ նրան վրաերթի են ենթարկել։ Պարզվում է, դատաբժշկական փորձագետները սխալվել են։ Տղամարդու ընտանիքը հուղարկավորել է […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Հունիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» […]

«Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներին: Քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած ներդրումային ծրագրի նպատակը Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող «Վերնիսաժի» հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի առաջին փուլով […]

Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի միջոցառումների շրջանակում «Սանիթեքն» աշխատելու է հատուկ ռեժիմով

Հռոմի  Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակումԵրևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջս.թ. հունիսի 24-27-ը«Սանիթեք»ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումսանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում: «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու […]

Սպանել է 33 հիվանդի /վիդեո/

Գերմանիայում տեղի հիվանդանոցներից մեկի նախկին աշխատակիցը, ով արդեն բանտում է՝ երկու հոգու սպանության համար ցմահ դատապարտման է արժանացել, կասկածվում է տասնյակ այլ մարդկանց սպանության մեջ։ Պարզվել է՝ նա 33 հիվանդի մահվան մեջ է մեղավոր, ընդ որում, նա հայտարարել է, որ այդքան մարդկանց սպանել է՝ ձանձրույթից դրդված։ Նա ասել է, որ մարդկանց մահացու ներարկումներ է արել, […]

16 միլիոն դոլար է պետք

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություններ կատարել արդեն ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքում(առկա է նախնական քաղաքական համաձայնությունը): Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ փոփոխությունները կյանքի կկոչվեն, եթե միջազգային կառույցները մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորեն գործընթացը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց,որ  սեպտեմբերի 1-ը քիչ ժամանակ է ամբողջական գործընթացի համար: «Մինչև սեպտեմբերի 1-ը ողջամիտ […]

Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ կստեղծվի

Կառավարության այսօրվա նիստում ՝ Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ ստեղծելու մասին որոշում կայացվեց։ Գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ գինեգործների գործող միությունը ի վիճակի չէ միասնական քաղաքականություն մշակել ոլորտի զարգացման, այդ թվում՝ արտահանման համար։ Հիմնադրամի գործունեության համար 2016-ին 103.5 մլն դրամ կհատկացվի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի