10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

16 միլիոն դոլար է պետք

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություններ կատարել արդեն ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքում(առկա է նախնական քաղաքական համաձայնությունը):

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ փոփոխությունները կյանքի կկոչվեն, եթե միջազգային կառույցները մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորեն գործընթացը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց,որ  սեպտեմբերի 1-ը քիչ ժամանակ է ամբողջական գործընթացի համար:

«Մինչև սեպտեմբերի 1-ը ողջամիտ չէ, բոլորն արձակուրդում են»,- ասաց վարչապետը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հակադարձեց, թե փոփոխությունները բացառիկ պայմանավորվածության արդյունք են՝ պետությունն իր վրա հսկայական պարտավորություն վերցնելով  պետք է կարողանա լուծում տալ հարցին: «Իրականացումը բացի բարի կամքից և մեծ ջանքից, պահանջում է լուրջ ֆինանսավորման փաթեթ: Ամբողջ ֆինանսավորումը 16 միլիոն դոլար է կազմում»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Վարչապետը նկատեց, որ պետք է  սպասել արդարադատության նախարարի ու կառավարության աշատակազմի ղեկավարի վերադարձին, ովքեր մեկնել են քննարկումների, որից հետո փորձել հստակեցնել այդ հարցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ