Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի միջոցառումների շրջանակում «Սանիթեքն» աշխատելու է հատուկ ռեժիմով
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակումԵրևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջս.թ. հունիսի 24-27-ը«Սանիթեք»ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումսանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում:
«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու են նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար: Նշենք, որ Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում:
«Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինելքաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ: