Օդանավ է ընկել բնակելի տան վրա
Առնվազն երկու մարդ է զոհվել, երբ փոքրիկ օդանավը ընկել է Քալիֆորնիա նահանգի Հոթորն քաղաքում բնակելի տան վրա, հայտնել է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են երկու մարդու մարմին: Սկսված հրդեհը ոչնչացվել է: Նախնական տվյալներով տան բնակիչներից ոչ մեկը չի տուժել: