Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը/ֆոտո/
Հունիսի 6-ից 10-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվել է Ռազմական ոստիկանության աշխատակիցների վերապատրաստումը ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցներում` ներգրավվումը խաղաղապահ ստորաբաժանումներում:
Այցելության շրջանակում Ռազմական ոստիկանության անձնակազմի հետ կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ, ներկայացվել են դասախոսություններ ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության համակարգի կառուցվածքի, գործառույթների իրավական շրջանակների, օրենքի գերակայության ապահովման, հետաքննության անցկացման, ինչպես նաև ռազմագերիների ու ներկալված անձանց նկատմամբ վարվելակերպի կանոնների վերաբերյալ: