Խաղաղ երկինք և անհոգ մանկություն. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 1-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տոնական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են ալիմենտային բռնագանձման վարույթներով երեխաները։ Այս անգամ երեխաներին ողջունել են Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, Ծառայության կողմից փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, իր խոսքում մասնավորապես նշել է՝ «Սիրելի՛ […]