14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես […]

Ինչու՞ մեր երկրում հրաժարական տալն ընդունված չէ․ պարզաբանում է քաղաքագետը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ ԱԺ-ում օրինագծերի ընդունումը ընթացում է բացառապես այնպես, ինչպես կկամենա ՀՀԿ-ն։ Օրերս ԱԺ-ն ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ: Քաղաքագետը նշեց՝ քվեարկությունից առաջ փաստացի խախտում եղավ․ կային պատգամավորներ, որ իրենց խոսքն էին ուզում հնչեցնել, ինչն օրենքով թույլատրելի է, բայց նրանց ձայն չտրվեց։ «ՀՀԿ-ն այնքան ձայն […]

Լավրովն ու Քերին քննարկել են ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Քննարկվել են նաեւ միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք […]

Գալուստ Սահակյանը հնարավոր է նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը հնարավոր է մինչև հաջորդ քառօրյան՝ մայիսի 16-19-ը, նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու: Մարտին նա տիկնոջ հետ մեկնել էր Գերմանիա, բուժզննում անցել, առաջիկայում էլ բուժման կարիք կա: Առողջական խնդիրներից հետո ԱԺ նախագահը, կարելի է ասել, ԱԺ չէր հաճախում, երևաց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն տապալեց «Հրազդան ցեմենտի» նախագիծը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ […]

Տավուշում հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում 470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ և կանայք են, այսինքն 18-ից 60 տարեկան են: Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է […]

Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ …

Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք նրան, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։ (Ա.Պտ 2:10,11)

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի