06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության ընթացքում արտաքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների կողմից իրեն ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ