14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ մեր երկրում հրաժարական տալն ընդունված չէ․ պարզաբանում է քաղաքագետը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է՝ ԱԺ-ում օրինագծերի ընդունումը ընթացում է բացառապես այնպես, ինչպես կկամենա ՀՀԿ-ն։

Օրերս ԱԺ-ն ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ: Քաղաքագետը նշեց՝ քվեարկությունից առաջ փաստացի խախտում եղավ․ կային պատգամավորներ, որ իրենց խոսքն էին ուզում հնչեցնել, ինչն օրենքով թույլատրելի է, բայց նրանց ձայն չտրվեց։

«ՀՀԿ-ն այնքան ձայն ունի, որ ինչ ուզի, կանի: Իհարկե, մի մասն ազվիվ է, բայց մեծ մասը, ինչպես Հակոբ Պարոնյանը կասեր՝ «պիտի պոռան»․․․ Ընտրություններին առաջ շատերը պիտի ոգեշունչ ճառեր կասեն», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Վերջինս ընդգծեց՝ պատգամավորներից շատերի ելույթներն ուղիղ կապ ունի նախագահ Սարգսյանի ելույթների, տեսակետների հետ։

«Մինչև Բլումբերգի հարցազրույցը՝ մի թիզ հող տվող-վերցնողները շատ էին, բայց երբ նախագահի միտքը կարծրացավ, իրենք էլ են դա ասում, հիմա արդեն հող տալը բացառվում է», – նշեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանն ընդգծեց՝ այն պաշտոնանկությունները որ եղել են, շատ քիչ են։ Շատերը պիտի ինքնակամ հրաժարական տան։
«Մարդ կա՝ իր համար պաշտոն ունենալը պրոֆեսիա է: Նախագահը քանի լծակներ ունի, լավ կանի՝ շտկի այս վիճակը։ Պետք է անել այնպես, որ ծանոթ-բարեկամով գործի չվերցնեն մարդկանց, որ ամեն մեկն իր տեղում լինի։ Թե չէ, ոչ մեկը չի ուզում հրաժարական տա։ Մեր զինվորների կորուսյալ կյանքերի համար ո՞վ պիտի պատասխան տա։ Թող մի հարյուր հոգի գոնե հրաժարական տան։ Բայց Հայաստանում դա ընդունված չէ։
Հայաստանում ավելի լավ է մեռնեն, քան հեռանան պաշտոնից, կասեն՝ ավելի լավ է՝ աթոռի վրա մեռնենք, քան հեռանանք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ