Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես չի փոխվի, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:
Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30C