Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին ներկայացվել են կատարված միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ մասնագետները […]