16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնել են Նիդերլանդների խորհրդարան

Հաագա, 2016 թվականի ապրիլի 5 – Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպություններն այսօր Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնեցին խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը […]

Արմենակի նմաններն են, որ ամուր են պահում մեր երկիրը. հրաժեշտ հերոս կապիտանին ազգականը /ֆոտո, վիդեո/

Այսօր Երեւանի Ս. Հովյաննես եկեղեցում տեղի է ունեցել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Նա ԶՈՒ-ում ծառայում էր 2007թվականից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին` երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` Ուրֆանյանը  միայնակ շարունակել է մարտը` […]

Միջազգային մամուլը՝ Արցախյան հակամարտության սրման մասին

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին սանձազերծեց մասշտաբային ռազմական գործողություններ` օգտագործելով համազարկային կայանքներ, զրահատեխնիկա, ավիացիա, հրետանի, հարվածելով ոչ միայն հայ դիրքապահների ուղղությամբ, այլեւ բնակավայրերի: Ստանալով արժանի պատասխան ու կրելով հսկայական մարդկային ու նյութական  կորուստներ` Ադրբեջանը 4 օր շարունակում էր սրված պահել իրավիճակը հակամարտության գոտում` չխորշելով այդ ընթացքում անհեթեթ ու հակասական […]

Քարվաճառում երկու զինվոր է մահացել

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել: Զոհվածներից մեկը Գրիգոր Ավետիսյանն է: Վերջինը ապրում է Արտաշատ քաղաքում: Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ՊԲ շտաբի պետերը, և կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երեկ, ժամը 12.00-ին երկու կողմերից […]

Պետք է անցնել եռակողմ ձեւաչափին

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է, որ եթե հարկ լինի նոր զինադադարի պայմանագիր ստորագրել, ապա այդ պայմանագիրը պետք է ստորագրվի միայն Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև: «Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև միայն։ Հայաստանն այստեղ անելիք չունի», – ասել է նա՝ նշելով, […]

Եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Այս մասին Ա. Աշոտյանը գրել է Ֆեսբուկյան իր հարթակում: «Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։ Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը […]

Անախորժություն ԱԺ-ում

ԱԺ-ում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին նախագծի քննարկման  ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք ձեռնպահ են քվեարկել: «Եթե կոպիտ ասեմ, այս օրենքի նախագծից դուրս են հանվել «զինվորական», «ռազմական», «զինվորական կոչում» արտահայտությունները: Ռազմական բաղադրիչը դուրս է հանվել, ավելացվել է «արտակարգ իրավիճակների լիազոր մարմին» արտահայտությունը եւ այդ մարմնին թույլ են տվել սպառազինություն […]

Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով:  Նա  կոչ արեց ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը, քանի որ նորմալ չէ այն հանգամանքը, որ  մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն մբողջությամբ: Հարգելի’ գործընկերներ, Վերջին մի քանի օրերին Լեռնային […]

Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։ Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի