26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմենակի նմաններն են, որ ամուր են պահում մեր երկիրը. հրաժեշտ հերոս կապիտանին ազգականը /ֆոտո, վիդեո/

Այսօր Երեւանի Ս. Հովյաննես եկեղեցում տեղի է ունեցել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը:

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Նա ԶՈՒ-ում ծառայում էր 2007թվականից:

Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին` երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` Ուրֆանյանը  միայնակ շարունակել է մարտը` խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով` քաջարի հայորդին   թույլ չի տվել` իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է  իրեն մոտեցող թշնամիներին:

Արմենակ Ուրֆանյանի ազգականը Henaran.am-ի հետ զրույցում  պատմեց, որ Ուրֆանյանը դեռ մանկուց աչքի է ընկել խոհեմությամբ ու քաջությամբ:

‹‹Իմ հիշողության մեջ նա մնալու է որպես քաջ հայորդի: Արմենակի նմաններն են, որ ամուր են պահում մեր երկիրը: Նա իր զինվորներին հետ է ուղարկել: Հետո պայթեցրել է իրեն, որպեսզի գերի չընկնի››, – ասաց Արմենակ Ուրֆանյանի ազգականը:

 

զին112957287_1014866125264206_13373710_n

 

զ3զ4

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ