07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է անցնել եռակողմ ձեւաչափին

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է, որ եթե հարկ լինի նոր զինադադարի պայմանագիր ստորագրել, ապա այդ պայմանագիրը պետք է ստորագրվի միայն Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:

«Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև միայն։ Հայաստանն այստեղ անելիք չունի», – ասել է նա՝ նշելով, որ երբ բանակցությունները վերսկսվեն, պետք է անցնել եռակողմ բանակցային ձևաչափին:

«Միայն այդ ճանապարհով է հնարավոր իրական հանգուցալուծման հասնել: Իսկ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններն արդյունք տալ չեն կարող»,- ասել է նա։

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշել է, որ առայժմ զինադադարի մասին նոր պայմանագրի ստորագրումն անընդունելի է։

«Զինադադարը ստորագրվել է 1994 թվականին՝ երեք կողմերի միջև։ Ադրբեջանը խախտել է այն, պատասխանը ստացել է»,- ասել է նա։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ նա ասել է, որ կարեւոր է, որպեսզի բանակցային սեղանի շուրջ գան նաև ԼՂՀ ներկայացուցիչները։

«Տրամաբանությունը պետք է լինի մեկը՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը և պետք է աջակցի ԼՂՀ-ին՝ բանակցություններում»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ