17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ուորլիքը պատասխանեց հայ լրագրողների հարցերին

«Մեզ մտահոգում են մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած փաստերը՝ տեսել ենք լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տեղադրված են համացանցում», – այսօր Երևանում անդրադառնալով լրագրողների դիտարկումներին՝  ասաց  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի նախագահը խուսափեց հստակ գնահատական տալ Ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերին: Միայն շեշտեց՝ ջանք չեն խնայի, որ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը վեր հանվեն: «Մենք հանդիպել ենք […]

Կոչերն անարդյունք են, քանի դեռ դրանք անհասցե են. Հերմինե Նաղդալյան

«Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների թիրախ են եղել բնակավայրեր, դպրոցներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, կանայք և երեխաներ», – այսօր Պրահայում ընթացող ԵԺԿ կանանց խորհրդի նիստուի ընթացքում   ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անդրդվելի է. թեև բազմաթիվ ամբիոններից խաղաղության կոչեր են հնչում, այդուամենայնիվ, այդ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, որոշել՝ որ կողմն է առաջինը սկսել ռազմական գործողությունները: Այս մասին քիչ առաջ, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ու հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով […]

Բուլղարիայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Բուլղարիայի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում Միության նախագահ պարոն Հարություն Հովսեփյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Բուլղարիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 2-ինսկսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով օդային զինուժի, ծանր հրետանու և զրահամեքենաների կիրառությամբ Ադրբեջանի լայնամածավալ ռազմական հարձակումները, որոնք աննախադեպ էին […]

Դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են

Թափով հարստացածներից մի քանիսի՝ իրենց ունեցվածքի մի չնչին մասի փոխանցումների վերաբերյալ զանգվածային «ստատուսները» եւ Արցախ ուղեվորվող արկղերի ֆոնին «սելֆիները», դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են:  Եթե ցանկանում եք գովազդվել, կարծես թե հաջողվում է: Եթե նպատակն ավելի ազնիվ է, թողեք, որպեսզի երկնքում վարձք ունենաք, քանի որ ողորմությունը բազում մեղքեր է ծածկում, բայց այն ողորմությունը, որը […]

Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը․ Է․ Նալբանդյան

Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրին Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։ Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Բոլորի համար […]

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի մարտադաշտում թողած պարագաների լուսանկարներ /ֆոտո/

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ, որոնցում ակնհայտ երևում են  ադրբեջանական զինուժի կողմից մարտադաշտում թողնված հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների համար նախատեսված համազգեստները, կապի միջոցները և զինամթերքի պարագաները:      

Կարևորվել է խաղաղ բանակցությունների վերսկսումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների […]

Եթե Ռուսաստանը հրաժարվի այդ դերից, այլ երկրներից զենք կգնեն․ Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվել «Вести в субботу»։ Վարչապետը հիմնականում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ Երեւան եւ Բաքու կատարած այցերին։ Նա ասել է, որ այս պահին գլխավորը հանգստանալն է, կրակի դադարումը։ «Հենց դրանով էլ զբաղված էին Ռուսաստանի ներկայացուցիչները, եւ ուրախ եմ, որ դա հաջողվեց անել։ Համենայն դեպս, այս պահին հրադադար է հայտարարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի