17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ապրիլի 11ին, 12:00-ին` «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  11ին՝  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Կարեն Սիրունյանը: Թեմա՝  թուրքագետը կխոսի սահմանային լարված իրավիճակի, ծավալվող գործողությունների ու միջազգային հանրության արձագանքի մասին:

«Ադրբեջանն առաջիկայում կփորձի ճնշում գործադրել»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է՝ հանրության արձագանքը, բողոքի ակցիան՝ ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների՝ նորմալ էր, ավելին՝ այդպես էլ պիտի լիներ: «Հանրային  այս  արձագանքը ներմալ էր, տեղին: Ավելին՝ դա պետք էր: Բայց դա, ցավոք,  գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Որոշումները վերևներում են ընդունվում: Կարծում եմ՝ մեր իշխանությունները նոր քայլեր կիրականացնեն: Նրանք հանրային աջակցություն էլ […]

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է 2016թ. ապրիլի 17-ին Հրազդան և Սպիտակ քաղաքային համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը`  կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից […]

Իրավիճակը համեմատաբար կայուն է

Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այժմ ավելի կայուն է, քան նախկինում։ Այդ մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ այդուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը։ «Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումը, գնդակոծություններ շատ են լինում, այդ թվում՝ ականանետներից»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան կողմից պատասխան կրակ չի եղել։  

Մոսկվայի խաղադրույքը

«Միայն Ռուսաստանն ունի կամք եւ ռազմական ուժ, որպեսզի Ադրբեջանին զսպի` սթափության մղելով Բաքվի գործողությունները: Սակայն Ռուսաստանը կարող է հակամարտությունն այլ ուղղությամբ տանել` սադրելով` սեպ խրելով ԵՄ-Թուրքիա առանց այն էլ բարդ հարաբերություններում, որոնք խորացան այն բանից հետո, երբ Եվրամիությունը սկսեց սահմանափա­կել Թուրքիայով փախստական­ների հոսքը: Այնպես որ, ռուսները խաղաղրույք են կատարում այն բանի վրա, որ Էրղողանը կթեժացնի […]

Քրիստոսին պատկանող որևէ մեկը չի կորելու

Ձեր հակառակորդները հնարավոր է որ հարվածեն ձեզ: Քրիստոսը երբեք չի ասել, որ մենք նեղություններ չենք ունենա, այլ հակառակը, որ նեղ դռնով պիտի անցնենք ու մեր խաչը կրենք փրկության համար: Բայց, եթե ձեր «տունը կառուցված է ժայռի վրա», ապա հակառակորդի ամենալավագույն հարվածն էլ չի կարող վնասել ձեզ: Այլ ամեն հարվածից դուք ավելի կզորանաք և ավելի կուժեղանաք: […]

Մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել իր հակատանկային լազերային հրթիռները

ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին, գրում է Ամերիկայի ձայնը: ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման […]

Հռոմի Պապի այցը Հայաստան հաստատվեց

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով հրավերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի