17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Խռովելու ժամանակը չի

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ Մինսկի խմբից հրաշք առաջարկներ սպասել պետք չէ: ‹‹ՌԴ-ից  մեր սպասումները մեծ պիտի լինեին, քանի որ այդ երկիրը մեր դաշնակիցն է, բայց եղավ այսպես: Մոսկվայում կայանալիք՝ վարչապետների գագաթնաժողովին անդրադառնալով՝ պիտի ասեմ՝ խռոված դիրք ընդունելն,  ըստ իս, լուծում չէ: Կարծում եմ՝ պիտի մասնակցենք այդ գագաթնաժողովին: Ավելին՝ այդ գագաթնաժողովի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել /վիդեո/

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից։ «Ես որոշում եմ կայացրել ցած դնել վարչապետի իմ պաշտոնը։ Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, այդ որոշումը կմտցվի Գերագույն ռադա։ Ես իմ առաջ դրած խնդիրները տեսնում եմ ավելի լայն, քան վարչապետի պաշտոնն է»,- ասել է նա։ Նա հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է առաջացել, […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում`ապրիլի 11-15-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդից կախվածները- /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ակտիվորեն շարունակում են տարածել լուսանկարներ, որով փորձում են փաստել, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են Ֆիզուլին»։ Տարածված այս լուսանկարը, սակայն, ակնհայտորեն մշակված է համակարգչային ծրագրերով։ Նշենք սակայն, որ սոցցանցերի հայ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են կախված», իսկ ձեռքի դիրքից երևում է, որ նա […]

Մի՛ արեք, ամոթ է

Ժողովուրդ զենքով ու զինվորական համազգեստով նկարվել այն դեպքում, երբ այդ նկարվողը ո՛չ տվյալ պահին և ո՛չ էլ ընդամենը հինգ րոպե հետո այդ զենքը չի բանեցնելու ու սահման չի պահելու, առնվազն՝ ճիշտ չէ, իսկ ավելի հստակ՝ սխալ է ու գեշ սխալ: Մի՛ արեք, ամոթ է. համը հանել պետք չէ: Գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հակառակորդը 17 անգամ կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել […]

Մոսկվան ոտնահարում է

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է՝  եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, միևնույն է, այդ երկիրը մեկ այլ երկրից զենք կգնի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Նարեկ Գալստյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Նախ պետք է հասկանալ, թե որքանով է դա տեղավորվում մեր ռազմավարական դաշինքի շրջանակում: Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ու փոխօգնության մասին հոդված կա, որում հստակ նշվում […]

Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը. գեներալ Նարեկ Աբրահամյան

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու  և հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: «Արևելքի» հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասաց, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ  պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի