01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Խռովելու ժամանակը չի

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ Մինսկի խմբից հրաշք առաջարկներ սպասել պետք չէ:

‹‹ՌԴ-ից  մեր սպասումները մեծ պիտի լինեին, քանի որ այդ երկիրը մեր դաշնակիցն է, բայց եղավ այսպես: Մոսկվայում կայանալիք՝ վարչապետների գագաթնաժողովին անդրադառնալով՝ պիտի ասեմ՝ խռոված դիրք ընդունելն,  ըստ իս, լուծում չէ: Կարծում եմ՝ պիտի մասնակցենք այդ գագաթնաժողովին: Ավելին՝ այդ գագաթնաժողովի մասնակիցներից պիտի  ստանանք որոշ հարցերի պատասխաններ: Եվրամիությունում, ԵԱՀԿ-ում ու միջազգային հարթակներում  էլ պիտի հանդես գանք, բարձրաձայնենք Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ››, – ասաց Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը. ‹‹Սա դրական, միավորող քայլ էր: Ինչպես գիտենք՝ առաջին նախագահի տանն է եղել այդ հանդիպումը: Հանրապետության առաջին նախագահի փորձառությունն էլ հաշվի առնենք. այդ հանդիպումն իսկապես պոզիտիվ էր››:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ