17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր

Ապրիլի  9 –ին  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և `,,Կանայք ղեկավար մարմնում,, խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս  2015 թվականի հոկտեմբերին , ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է […]

Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը. Դավիթ Տոնոյան

Զենքի առեւտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան: Այս մասին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը […]

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 13 դի. ԼՂՀ ՊՆ

Երեկ Արցախում դիերի փոխանակման ժամանակ հայկական կողմն ադրբեջանականին 13 դի է փոխանցել: ԼՂՀ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ 13 դի հանձնել են, ինչպես նաեւ հնարավորություն տվել, որպեսզի մեր դիրքերի դիմաց ընկած տասնյակների հասնող դիերը ևս հավաքեն։ Ավելի վաղ azadliq.info լրատվական կայքը հրապարակել էր «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալները, համաձայն որոնց՝ ապրիլի 1-6-ին առաջնագծում տեղի […]

Լավրովն ու Քերին ողջունել են հրադադարը ԼՂ-ում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման որոշումն ու պայմանավորվել են աջակցել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։

Հանձնված բոլոր հայ զինծառայողների մարմինները խեղված են. հայտարարություն

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների […]

Ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի. Վարդան Այվազյան

Այսօր լրագրողների  հետ հանդիպման տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեցին՝ այս օրերին մեզ կոնսոլիդացիան շատ է պետք: Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հարկ է գտնել ուղիներ՝ գումարներ տնտեսելու ու ռազմատեխնիկական նոր միջոցներ ձեռք բերելու համար: Henaran.am-ի դիտարկմանը` պաշտոնյաներին պետությունը տրամադրել է բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, ինչու՞  իշխանությունները չեն կրճատում ավտոմեքենաների թիվը, ինչու՞ չեն գնում […]

Այսօրվանից սահմանին կանգնած զինվորն է իմ եկեղեցին

Գարիկ Պետրոսյանը Ֆեսբուկյան իր էջում գրում է. “Ես ապրիլի 1-ին ուրիշ մարդ էի` հիասթափված ու այլայլված տիրող իրականությունից: Կյանքիս առաջին պատերազմը կարծես մոռացել էի, ու չգիտեի, որ վաղը երկրորդն եմ տեսնելու: Մտքովս էլ չէր անցնի, որ հինգ օր հետո, ես ուրիշ մարդ պիտի դառնամ… Որ 18 տարեկան զինվորը դառնալու է իմ անկատար երազանքի իրագործման միակ հույսը… […]

Թալիշում զոհված Աբրահամը 4-ամսական երեխա ունի

Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանը Տափերական գյուղից է: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր. «4 ամսական երեխա ունի, շատ երջանիկ ընտանիք է, չնայած նրան, որ ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում»,-ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը […]

ՊՆ փոխնախարարը «ջրել» է ՏՏ ոլորտի հետ համագործակցությունը. Կարեն Վարդանյան /վիդեո/

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Newspress  կյաքին տված իր հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաների միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաև այդ անձանց կողմից պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել: ՛՛Մեր համագործակցության ընթացքում մենք պարզեցինք, որ այդ մարդիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի