24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը. Դավիթ Տոնոյան

Զենքի առեւտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, բայց կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ արտահանման վերահսկողության հետ կապված, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, որոնք սահմանափակել են ցանկացած ռազմական բնույթի կարողությունների աճի հնարավորություն տվող ապրանքների մատակարարում թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան:

Այս մասին «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով, մինչդեռ ադրբեջանական բանակի զինատեսակները շատ ավելի ժամանակակից են:

«Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք որ այդ սահմանափակումները չունեն: Խնդիրը որակի, տեսակի եւ գնի մեջ է: Եվ ինչպես Դուք տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից ետ կանգնել: Իսկ Իսրայելը նույն ապրանքատեսակները (որոնք վաճառել է Ադրբեջանին) առաջարկել է նաեւ Հայաստանին»,-նշել է նա:

Իսկ ինչո՞ւ մենք ձեռք չենք բերել, հարցին էլ պատասխանել է. «Որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետեւ մենք այլ լուծումներ ենք տվել դրան, եւ ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաեւ հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երեւի որոշ բաների մասին ասում է»:

«Մենք անցկացրել ենք վերջին երկու տարվա մեջ պաշտպանության ռազմավարական վերանայում, եւ այդ վերանայման արդյունքներով կազմվել է երկու ռազմավարական փաստաթուղթ շատ լուրջ․ դա Զինված ուժերի զարգացման պլանն է եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանը, հինգ տարվա ծրագրեր են դրանք: Եվ Զարգացման պլանով նախատեսված է ձեռք բերել ժամանակակից, ամենաարդիական զինատեսակներ: Դա չի նշանակում, որ հինգ տարի հետո է այդ ամեն ինչը ձեռք բերվելու, այլ ձեռք է բերվելու ամեն տարի»,-ընդգծել է Տոնոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ