07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոսկվան ոտնահարում է

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է՝  եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, միևնույն է, այդ երկիրը մեկ այլ երկրից զենք կգնի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Նարեկ Գալստյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

‹‹Նախ պետք է հասկանալ, թե որքանով է դա տեղավորվում մեր ռազմավարական դաշինքի շրջանակում: Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ու փոխօգնության մասին հոդված կա, որում հստակ նշվում է՝ կողմերը չպիտի մասնակցեն այնպիսի գործընթացների, որոնք դաշնակցի դեմ են ուղղված››:

Քաղաքագետը բացատրեց՝ եթե մեր դաշնակիցը մեր թշնամուն զենք է վաճառում, փաստացի ոտնահարվում են  վերոնշյալ հոդվածից բխող դրույթները:

‹‹ՀԱՊԿ-ի պայմանագրի առաջին հոդվածն էլ  դաշնակից երկրներին պարտավորեցնում է չմասնակցել այնպիսի գործողությունների, որոնք դեմ են  գործընկերոջը: Բայց մեր գործընկերը, փաստորեն,  զենք է վաճառում մեր թշնամուն››:

Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանը վարում է միայն իր շահերից բխող քաղաքականություն:

‹‹Մեդվեդևի ասածի կոնտեքստին նայելով՝ նախ պիտի հասկանանք՝ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը: Կան զենքեր, որոնց կիրառումն արգելված է. այդ զինատեսակները չպիտի վաճառեն մեր երկրին կամ Ադրբեջանին:  Այո, Ադրբեջանը կարող է այլ երկրից էլ զենք գնել,  ասենք՝ Թուրքիայից ու Իսրայելից, բայց չի կարող ձեռք բերել այնպիսի հզոր զինատեսակ, ինչպիսին, օրինակ, սմերչն է: Իսկ սմերչը, փաստ է՝ ձեռք է բերվել Ռուսաստանից:

Պիտի դիվանագիտական քայլերով  հասնենք նրան, որ գոնե մեր գործընկերն այդպիսի վտանգավոր զենքներ չտրամադրի մեր թշնամուն: Մեր հույսը մենք պիտի լինենք: Մեր միակ դաշնակիցը մենք ենք››:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ