15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են

Թափով հարստացածներից մի քանիսի՝ իրենց ունեցվածքի մի չնչին մասի փոխանցումների վերաբերյալ զանգվածային «ստատուսները» եւ Արցախ ուղեվորվող արկղերի ֆոնին «սելֆիները», դիրքերում «մայկա-տռուսիկ» բաժանելու մասին տեսանյութերը ուղղակի անհամ են:  Եթե ցանկանում եք գովազդվել, կարծես թե հաջողվում է: Եթե նպատակն ավելի ազնիվ է, թողեք, որպեսզի երկնքում վարձք ունենաք, քանի որ ողորմությունը բազում մեղքեր է ծածկում, բայց այն ողորմությունը, որը ոչ թե մարդկանց գովասանքի ու ծափահարությունների համար է, այլ սեփական խղճի հաշվետվության, Աստծո երեսին արժանանալու: Մեզ համար իրենց կյանքը վտանգի ենթարկածին նյութապես աջակցելը բարեգործություն չէ: Եւ ամենակարեւորը,  նրանք ամենաթանկը իրենց կյանքն են տվել առանց որեւէ մեկի աչքը դա մտցնելու:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ