17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

«Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն. մեզ հարկավոր են «ночное видение», «тепловизор» սարքեր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Հախվերդյանն ասաց՝ այստեղից դեպի ճակատ պետք չէ քաղցրավենիք ուղարկել. հարկավոր է զինվորներին անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովել: Ասուլիսի ընթացքում Հախվերդյանին զանգահարեց վերջինիս ընկերը՝ ազատամարտիկ Վարդան Գեւորգյանը: «Մեզ կոնֆետ ու բլիթներ պետք չեն:  Մեզ հարկավոր են «ночное видение»,  «тепловизор» սարքեր, որ գիշերը թշնամուն տեսնել ու չեզոքացնել կարողանանք: Այստեղ տղաներն ասում են՝ թշնամին 2500 զոհ […]

ԵԱՀԿ եռյակը կոչ է արել դադարեցնել բռնությունները

ԵԱՀԿ եռյակի՝ նախկին նախագահող երկիր Սերբիայի, ներկա նախագահող Գերմանիայի և հաջորդ նախագահող Ավստրիայի  արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բեռլինում, որի ժամանակ անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Նախարարներ Իվիցա Դաչիչը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սեբաստիան Կուրցը կոչ են արել համակարտության կողմերին դադարեցնել բռնությունները և խստորեն պահպանել հրադադարը: Նրանք հայտարարել են, որ […]

Թուրքիան ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քառօրյա պատերազմական գործողություններում թուրքական գործոնն այսօր չէ միայն, որ ակնհայտ է: Նա նշեց, որ հակամարտության ամենասկզբից Թուրքիան քաղաքական եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերել: «Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները։ Թուրքիայի արտգործնախարարի շուրթերով այս հակամարտությանը փորձ է արվում տալ կրոնական բնույթ, ինչը հղի […]

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ […]

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական […]

«Ինչպե՞ս է լինում, որ զոհվածների ու վիրավորների շարքերում մի պաշտոնյայի որդու անուն չի լինում»

«Ինչպե՞ս է ստացվում, որ զոհվածների անունները կարդում ենք, պարզվում է՝ տղաները հիմնականում մարզերից են: Ինչպե՞ս է լինում, որ զոհվածների ու վիրավորների շարքերում  մի պաշտոնյայի որդու անուն չի լինում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հարց բարձրացրեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Բանախոսն ընդգծեց՝ ամենուր անարդարություն է, նույնիսկ այս ոլորտում: «Ղեկավարին պիտի թքենք-մրենք: Ո՞վ է այս ամենի […]

Նախագահին խաբել են. դատախազության ուշադրությունն են հրավիրում

Եռօրյա պատերազմին այսօր անդրադարձել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, հրապարակախոս Կարինե Հակոբյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Անահիտ Բախշյանն ընդգծեց՝ շատերն անբարոյական են ու մտածում են միայն իրենց շահի մասին, այդպես ապրել չի կարելի: «Ուզում են իրենց միլիոններն ավելացնել, այն միլիոնները, որ Աստված գիտի՝ ինչի համար պիտի ծախսվեն: Այս […]

Հայաստանը վտանգված է, քանի դեռ կան օլիգարխներն ու կեղեքիչները. Արմեն Մարտիրոսյան

«Ի սկզբանե «Ժառանգությունը»  դեմ է եղել Մադրիդյայանն սկզբունքներին և մեզ համար ընդունելի չէ Մադրիդյան սկզբունքների իրագործումը»,-այսօր՝ ապրիլի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը այսօր գտնվում է հետպատերազմյան իրավիճակում, ինչը նույնպես քննարկվել է կուսակցությունում: «Միասնությունը պետք է լինի բովանդակային: Երկրի ներսում պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենային:Ազգային համաձայնություն […]

Ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ /ֆոտո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երեկ ուշ երեկոյան այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ: Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված