17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Ադրբեջանի կորուստները՝ 400-500 հոգի․ Bellingcat

Bellingcat միջազգային հետազոտական խումբը վերլուծություն է հրապարակել, որում ասվում է, որ ապրիլի սկզբին՝ 2-ից 4-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների միջև ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանի զոհերը 400-500 հոգի են։ Հարկ է նշել, սակայն, որ պաշտոնական Բաքուն զոհերի շատ ավելի քիչ քանակ է ներկայացնում։

Թալիշեցիները կիսամերկ են փախել. կոչ նախարարին /վիդեո/

«Թալիշեցիների երեխաները ուսումը շարունակելու կարիք ունեն, քանի որ թալիշեցիները փախել են կիսամերկ ու չեն հասցրել անգամ իրենց փասթաթղթերը վերցնել: Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում ապաստան գտած թալիշեցիների երեխաները ուզում են դպրոց գնա».-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը , ով այսօր է եկել Թալիշից: Սրապիոն Գևորգյանը կոչ է անում գիտության […]

Քանի ՀՀ-ն ու ԱՀ-ն չեն ստորագրել Հռոմի ստատուտը, չենք կարող դիմել Հաագա

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, բայց այլ հնարավորություններ կան. կարող ենք դիմել սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարյուրավոր անհատական դիմումներով: Այսօր Մեդիա կենդրոնում կազմակերպվածքննարկման ժամանակ նման եզրահանգում է արել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար […]

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արագածոտնի թեմի Առաջնորդի քարտուղար և Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը: Թեմա՝ այս օրերին սգում ենք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռազմական գործողություններից զոհված զինվորականների մահը: Արման սարկավագը կխոսի քրիստոնեության մեծագույն խոստման` հոգու անմահության եւ մահից հետո գոյություն ունեցող կյանքի մասին:

Ազատվել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնից

Հայկ Մարտիրոսյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի ավագ օգնական էր նշանակվել այս տարվա մարտի 12-ին: Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր է:  

Արդեն չենք կարող փոշմանել…

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է՝ ամեն դեպքում ճիշտ էր այն որոշումը, որ  Հովիկ Աբրահամյանը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ‹‹Այս որոշումը բոլոր պարագաներում դա համարում եմ ճիշտ: Այդտեղ շատ ուժեղ երկրներ կան: Մենք էլ ուզում էինք նեղացած կեցվածք ընդունել: Դրանք խոշոր երկրներ են: Քաղաքական առումով ճիշտ չէր լինի մեր՝ Եվրասիական միջկառավարական […]

ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրոնային հաշվիչների արտադրություն է հիմնում

ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր գրուպը» Հայաստանում կփորձի էլեկտրոնային հաշվիչների արտադրություն կկազմակերպել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ «Նման արտադրություն կազմակերպելը նախատեսվում է կյանքի կոչել ներդրումային ծրագրի միջոցով եւ մի շարք դրական տեղաշարժերի կհանգեցնի»,- ասել է Հարությունյանը, ով չի նշել նոր ձեռնարկություն ստեղծելու ժամկետները։

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն է «ներկվել» /ֆոտո, վիդեո/

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։ Այդ մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը եւհրապարակել է շենքի լուսանկարները։ Asbarez-ին էլ տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում ամերիկահայերն ակցիա են իրականացրել՝ իրենց աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղին։    

«Չպետք է լիներ հանդիպում երկուսի միջև»/վիդեո/

«Երբ  նայում ես Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, որպես երկու անձի հանդիպում  և հետո կարդում ես Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նկատվում է, որ էժան բամբասանքի նմանվող հարցազրույց էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Henaran.am-ի հարցին ասաց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Եթե կար խնդիր հանդիպման, ապա այդ հանդիպումը պետք է լիներ ոչ թե այդ երկուսի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված