14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2016

Վարչապետն ընդունել է գերմանական ջրամատակարարման ընկերություններին ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին: Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու և այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը և նշել, որ ջրամատակարարման ոլորտը […]

Թուրքիայում ագելափակվել է Sputnik ռուսական կայքը

Թուրքիայի իշխանությունները երկրում արգելափակել են Sputnik ռուսական լրատվական գործակալության կայքերը, հայտնում է Tass.ru-ն։ Sputnik գործակալության կայքը արգելափակվել է երեկ՝ ապրիլի 14-ին, ինտերնետային հաղորդակցության մասին 5651 օրենքի հիման վրա: Նշվում է նաեւ, որ Sputnik գործակալության կայքի արգելափակումը ժամանակավոր է, վերջնական որոշումը կկայացնի դատարանը։

«Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ».Պերմյակովի անկանխատեսելի վարքագիծը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Դատավոր Հարություն Մովսիսյանը կրկին ամբաստանյալին բացատրել է իր իրավունքները: Պերմյակովը հայտարարել է. «Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ»: Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը մի քանի հարց է ուղղել Պերմյակովին՝ կապված առողջական վիճակի հետ: Հարցադրմանը, թե կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ […]

Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ եւ անկախ հայրենիքում. Էդ. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան- Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում պաշտոնական հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու […]

Երկրորդ անգամ պարտադրված խաղաղություն մուրացին. Գագիկ Մելիքյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Գագիկ Մելիքյանը  այսօր՝ ապրիլի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին  անդրադառնալով ապրիլի 2-ին իրականացված  Ադրբեջանական ագրեսիային  ասաց, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իր ժողովրդին խաբելու նպատակ էր հետապնդում: Քաղաքական գործչի խոսքով՝  Ադրբեջանի խաբված ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվեց իր իշխանություններից: «Սա ահաբեկչություն էր, որ կարելի է համեմատել միջազգային ահաբեկչության չափորոշիչների հետ: […]

Որքանո՞վ կնվազի գազի սակագինը

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր` ապրիլի 15-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  նշեց, որ մոտ ժամանակներում պարզ կդառնա, թե որքանով է սպառողի համար նվազելու գազի սակագինը: «Հաշվարկներն ընթացքի մեջ են: Կարևոր հարց է, դրա համար էլ ինչքան հնարավոր է շուտ ենք անում»,- տեղեկացրեց նախարարը: Յոլյանը նշեց, որ կանխատեսումներով չի զբաղվում, չի կարող ասել, […]

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու […]

Թուրքիայում հրաժարվում են վերադարձնել հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը շարունակում է իրավական պայքարն իրեն պատկանող և նախկինում պետության կողմից բռնագրավված 48.259քմ մակերեսով տարածքի վերադարձման համար: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Զեյթինբուրնուի թաղապետարանը գործնականում հրաժարվում է հայկական կողմին վերադարձնել տարածքը, թեև այն Սուրբ Փրկիչ հիմնադրամին է հատկացվել դեռևս 2014թ. հոկտեմբերի 22-ին՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության որոշմամբ: Նշյալ որոշումից հետո […]

Կառավարությունն ընդունել է ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության 2016-2020 թթ ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարվել է` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունն  ապահովող  միջոցառումների ծրագիրը եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանության։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի