15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկրորդ անգամ պարտադրված խաղաղություն մուրացին. Գագիկ Մելիքյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Գագիկ Մելիքյանը  այսօր՝ ապրիլի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին  անդրադառնալով ապրիլի 2-ին իրականացված  Ադրբեջանական ագրեսիային  ասաց, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իր ժողովրդին խաբելու նպատակ էր հետապնդում:

Քաղաքական գործչի խոսքով՝  Ադրբեջանի խաբված ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվեց իր իշխանություններից:
«Սա ահաբեկչություն էր, որ կարելի է համեմատել միջազգային ահաբեկչության չափորոշիչների հետ: Այս օրերին ազգային համախմբումը հայ ժողովրդի հետ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովուրդն անպարտելի է իր միասնությամբ, ժողովուրդ ունի հզոր բանակ,  իր բանակի կողքին է, ժողովուրդը ժողովրդական է և միայն իր հայրենիքի պաշտպանության համար է պատերազմ մղում »,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը նշում է, որ այն նպատակը, որն իր առաջ դրել էր Ադրբեջանի սուլթանը, դատապարտվել է տապալման.«Որևէ ագրեսոր երկրի չի հաջողվի երբևէ կոտրել հայ ժողովրդի նպատակները և կամքի ուժը: ԼՂ պաշտպանության բանակը և հայ ժողովուրդն Ադրբեջանին պարտադրեց երկրորդ անգամ մուրալ խաղաղություն, հրադադարի ռեժիմ»,-եզրափակեց Մելիքյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ