14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2016

Իշխանությունների կողմից պետական միջոցների վատնումը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է․ ԱՄՆ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացրել է 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամենամյա զեկույցը: Զեկույցը մանրամասն կերպով անդրադառնում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հարեւան պետություններին: Հարավային Կովկասում մարդու իրավունքների խախտումներ ամենամեծ թվով գրանցվել են Ադրբեջանում, այդ թվում իշխանությունների կողմից խոսքի եւ ազատ իրավունքի արտահայտման լուրջ սահմանափակումներ եւ քաղբանտարկյալների առկայություն: Դրանից բացի, ըստ զեկույցի, Ադրբեջանի […]

Հակառակորդի արձակած կրակոցից այս գիշեր ՊԲ զինծառայող է զոհվել

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 14-ի […]

Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն.Արծրուն Հովհաննիսյան

Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: […]

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և […]

Ունեզուրկ զինվորը` միլիոնատեր գեներալի կողքին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը երեւան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաեւ ներքին անհեռատե­սությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերեւս դրանցից ամենատեսանելին ձայաստանում առկա եւ տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսեւորումներն են: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը երեկ մեգ. «Հայաստանում ձեւավորված է էլիտար կոռուպցիայի երեւույթը, […]

Դավութօղլուն կոչ է արել Ղարաբաղի ու Ղրիմի հարցում միասնական դիրքորոշում ցուցաբերել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին կոչ է արել մուսուլմանական երկրներին միասնական դիրքորոշում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նա հայտարարել է, որ Պաղեստինն օկուպացիայից ազատելու խնդիրը Իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: «Վերջին օրերին արդիական Ղարաբաղի ազատագրման, ինչպես նաև Ղրիմի օկուպացիայի հարցում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում։ Այդ հողերը դարեր շարունակ […]

Լուրջ «ռազբորկա» . Ժողովուրդ

Մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածված անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կո­ռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու: Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դար­ձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչ­դեռ […]

Ինչ կասի Ծառուկյանը Լուկաշենկոյին. Ժողովուրդ

Թերթը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործելաոճին: Ինչպես հայտնի է` ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին Բելառուսը սատարեց Ադրբեջանին: Ի պատասխան Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո, իրականում Գագիկ Ծառուկյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց ի վեր ունեն սերտ բարեկամական հարաբերություններ: Եւ միեւնույն ժամա­նակ պետք […]

Կարող ենք դառնալ Սինգապուր

Եթե Նազիկ Ավդալյանը կարողացավ ողնաշարի վնասվածքից ու սարսափելի կոտրվածքներից հետո վերադառնալ մեծ սպորտ ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ուրեմն տնտեսական ներկա վիճակից մենք կարող ենք դառնալ մեր տարածաշրջանի Սինգապուր, պետք է մի քիչ նազիկավդալյանություն արվի, անհնարին ոչինչ չկա։ Գրում է Զոհրապ Եգանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի